Ուրբաթ օրը` հունվարի 27-ին, Իսպանիայում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում իր հերթական ստուգողական հանդիպումը կանցկացնի Կրասնոդարի «Կուբանը»: Դան Պետրեսկուի սաների մրցակիցները կլինեն նորվեգական «Օդդ Գրենլանդի» ֆուտբոլիստները: Այդ մասին հաղորդում է ռուսական թիմի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Կուբանի» կազմում է ելույթ ունենում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին, ով իր թիմի նախորդ` «Դենիայի» դեմ ընկերական խաղում (2:1) գոլային փոխանցման հեղինակ էր դարձել:
Նշենք, որ հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 19:00-ին:
ամիս
շաբաթ
օր