Որոնել
Արխիվ
27.01.2012  03:10

Վազգեն Բադալյան. «Վախթանգ Դարչինյանը չի տեղափոխվի այլ մարզաձև»

Վախթանգ Դարչինյանի մարզիչ Վազգեն Բադալյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել Վիկի` ապրիլի 1-ին Տոկիոյում կայանալիք WBC վարկածով աշխարհի չեմպիոն, ճապոնացի Շինսուկե Յամանակայի հետ մենամարտին:

- Պարոն Բադալյան, ի՞նչ կարծիք ունեք Շինսուկե Յամանակայի մասին:

- Ճապոնացի բռնցքամարտիկը WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է անցած տարվա ամռանը և դրանից հետո մենամարտ չի անցկացրել: Դարչինյանի հետ մենամարտում Յամանական առաջին անգամ է պաշտպանելու գոտին: Դիտել եմ Յամանակայի մենամարտերի տեսագրությունը: Նրա ոճի բռնցքամարտիկի ռազմավարությունը մրցակցի հետ տարածություն պահելու մեջ է: Նրա զինանոցում հիմնականում արագ և երկար ջեբ հարվածներ են: Նա լավ է զգում տարածությունը և շարժունակ է, լավ արագություն և ռեակցիա ունի: Այդպիսի բռնցքամարտիկները սովորաբար հաղթում են միավորներով, քանի որ չեն տիրապետում նոկաուտի ենթարկող հարվածների:

- Ի՞նչը կարող է լինել Դարչինյանի հաղթաթուղթը:

- Վախթանգը ռինգում պետք է աշխատի իր ոճով` հարձակողական: Բայց Դարչինյանի գործողոթյունները նախորդ մենամարտի համեմատ պետք է լինեն ավելի ազատ: Վախթանգը ռինգում բազմաթիվ շարժումներ է անում, հարվածների իմիտացիա, սուզումներ, անցումներ: Իսկ նախորդ մենամարտում նա որոշակիորեն միանման էր գործում: Աութֆայթերների դեմ հաջողության են հասնում կրկնակի գրոհով: Առաջին հարձակման ժամանակ մրցակիցը կարող է արագ խուսափել հարվածներից, իսկ անմիջապես երկրորդ գրոհը հանկարծակիի կբերի: Կարել է նաև ցույց տալ կեղծ հարձակում և անմիջապես անցնել նախապատրաստած գրոհի: Բացի այդ, մեկ հարվածով հաջողության չես հասնի: Անհրաժեշտ է հարվածաշար: Եթե Վախթանգն այդպես գործի, ապա խնդիր չի ունենա: Հենց այդ ոճով է Վախթանգը հաղթել Քրիստիան Միխարեսին:

- Ճապոնացու հետ մենամարտը Տոկիոյում ավելի բարդ չի լինի՞:

- Վստահ եմ, որ ոչ: Վախթանգը հաճախ է մենամարտել այնպիսի ռինգերում, որտեղ ավելի շատ երկրպագուներ ունեցել է մրցակիցը: Խորխե Արսեի և Քրիստիան Միխարեսի մենամարտերի ժամանակ 25 հազար երկրպագուներից միայն 2-3 հազարն էին հայ: Բայց Վախթանգը հաղթում էր: Բացի այդ, նա համարձակորեն մեկնեց Ֆիլիպիններ, ուր բոլորը չէ, որ գնում են: Այնտեղ մրցավարը որոշեց ոչ ոքի գրանցել Գորեսի հետ մենամարտում, թեև Վախթանգն անկասկած հաղթել էր մրցակցին: Այդ իմաստով, Վախթանգը Տոկիոյում խնդիր չի ունենա: Միայն թե պետք է ցուցադրել այն, ինչին ունակ է, և հաղթանակը մերը կլինի:

- Իսկ պրոֆեսիոնալ ռինգից հեռանալու մասին դեռ վա՞ղ է մտածել:

- Այդպիսի բան չկա: Վախթանգը ձգտում է նոր տիտղոսներ նվաճել: Յամանակայի հետ մենամարտից առաջ Դարչինյանը ֆինանսական տեսանկյունից ավելի շահավետ առաջարկներ ուներ, սակայն նա որոշեց ռինգ դուրս գալ միայն չեմպիոնական գոտու համար: Դարչինյանը չի պատրաստվում նաև տեղափոխվել այլ մարզաձև: Ես լսել եմ խոսակցություններ, թե նա կարող է տեղափոխվել խառը մենամարտեր: Բայց այդպիսի բան չկա: Պարզապես մի անգամ Վախթանգն ասել է, որ տիրապետում է ըմբշամարտի մի քանի հնարքների, քանի որ հայրը ժամանակին ըմբիշ է եղել:

ArmFootball.com



Հարցում
Ի՞նչ հաշվով կավարտվի Հայաստան - Հունաստան հանդիպումը
Հայաստան - Հունաստան 0:0
Հայաստան - Հունաստան 1:0
Հայաստան - Հունաստան 0:1
Հայաստան - Հունաստան 1:1
Հայաստան - Հունաստան 2:0
Հայաստան - Հունաստան 0:2
Հայաստան - Հունաստան 2:1
Հայաստան - Հունաստան 1:2
Հայաստան - Հունաստան 2:2
Հայաստան - Հունաստան 3:0
Հայաստան - Հունաստան 0:3
Հայաստան - Հունաստան 3:1
Հայաստան - Հունաստան 1:3
Հայաստան - Հունաստան 3:2
Հայաստան - Հունաստան 2:3
Հայաստան - Հունաստան 3:3
այլ հաշիվ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր