Որոնել
Արխիվ
24.01.2012  10:49

Բռնցքամարտ. Արթուր Աբրահամ. «Ուզում եմ ևս մեկ մենամարտ անցկացնել, հետո հանդիպել Շտիգլիցի հետ»

Աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը հայտարարել է, որ մտադիր է ևս մեկ մենամարտ անցկացնել, հետո նոր հանդիպել WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ, եթե վերջինս կարողանա պաշտպանել իր տիտղոսը Միկել Կեսլերի հետ մենամարտում:

«Հուսով եմ` կմենամարտեմ Շտիգլիցի հետ: Սակայն Ռոբերտի հետ հանդիպելուց առաջ ցանկանում եմ ևս մեկ մենամարտ անցկացնել: Եթե ամեն ինչ հաջող ընթանա, ապա ակնկալում եմ, որ մեր փրոմոութորները կսկսեն բանակցությունները:

Աբրահամ - Շտիգլից մենամարտը հետաքրքիր կլինի ոչ միայն իմ, այլ նաև բռնցքամարտի բոլոր երկրպագուների համար»,- Աբրահամի խոսքերն է մեջբերում Чемпионат.com-ը:

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Աբրահամը նվաճեց WBO վարկածով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը` նոկաուտի ենթարկելով Պաբլո Ֆարիասին:

ArmFootball.com



Հարցում
Ի՞նչ հաշվով կավարտվի Հայաստան - Հունաստան հանդիպումը
Հայաստան - Հունաստան 0:0
Հայաստան - Հունաստան 1:0
Հայաստան - Հունաստան 0:1
Հայաստան - Հունաստան 1:1
Հայաստան - Հունաստան 2:0
Հայաստան - Հունաստան 0:2
Հայաստան - Հունաստան 2:1
Հայաստան - Հունաստան 1:2
Հայաստան - Հունաստան 2:2
Հայաստան - Հունաստան 3:0
Հայաստան - Հունաստան 0:3
Հայաստան - Հունաստան 3:1
Հայաստան - Հունաստան 1:3
Հայաստան - Հունաստան 3:2
Հայաստան - Հունաստան 2:3
Հայաստան - Հունաստան 3:3
այլ հաշիվ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր