Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները չի ցանկանում, որ իր բռնցքմարտիկը մենամարտի Ռոբերտ Շտիգլիցի հետ` չհամարելով նրան արժանի մրցակից Աբրահամի համար:
«Դեռ ոչ մի անգամ չեմ տեսել, որ Շտիգլիցը դահլիճ հավաքի: Մեծ դահլիճի համար մեզ անհրաժեշտ է իսկական ռումբ գտնել, որպեսզի մեծ մենամարտ անցկացնենք»,- հանրահայտ մասնագետի խոսքերն է մեջբերում box-club.ru-ն:
Հիշեցնենք, որ Աբրահամը, ով արգենտինացի Պաբլո Ֆարիասին նոկաուտի ենթարկեց 5-րդ ռաունդում, պատրաստակամություն է հայտնել մենամարտել Շտիգլիցի հետ:
ամիս
շաբաթ
օր