Որոնել
Արխիվ
19.01.2012  15:34

Բռնցքամարտ. Դավիթ Հայրապետյանը` Ռուսաստանի հավաքականի նոր ավագ

Օրերս Կիսլովոդսկի օլիմպիական ռեզերվի բազայում կայացել է Ռուսաստանի հավաքականի մարզիկների խորհրդակցությունը, որի ընթացքում որոշում է ընդունվել հավաքականի նոր ավագ ընտրել Դավիթ Հայրապետյանին: Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Ըստ Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի տնօրեն Եվգենի Սուդակովի` մարզիկները շնորհակալություն են հայտնել նախկին ավագ Եգոր Մեխոնցևին կատարած աշխատանքի համար, իսկ Հայրապետյանին հաջողություն են մաղթել նոր պաշտոնում:

Նշենք, որ հայ բռնցքամարտիկը, ով ներկայացնում է Ռուսաստանը, ելույթ է ունենում մինչև 49 կգ քաշային կարգում: Նա Պեկինի օլիմպիական խաղերի մասնակից է (2008թ.), աշխարհի առաջնության արծաթե (2009թ.) և բրոնզե (2011թ.) մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն (2006թ.), բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող, Ռուսաստանի բազմակի չեմպիոն, ինչպես նաև օլիմպիական ուղեգրի անվանական տիրակալ:

ArmFootball.com


Հարցում
Ի՞նչ հաշվով կավարտվի Հայաստան - Հունաստան հանդիպումը
Հայաստան - Հունաստան 0:0
Հայաստան - Հունաստան 1:0
Հայաստան - Հունաստան 0:1
Հայաստան - Հունաստան 1:1
Հայաստան - Հունաստան 2:0
Հայաստան - Հունաստան 0:2
Հայաստան - Հունաստան 2:1
Հայաստան - Հունաստան 1:2
Հայաստան - Հունաստան 2:2
Հայաստան - Հունաստան 3:0
Հայաստան - Հունաստան 0:3
Հայաստան - Հունաստան 3:1
Հայաստան - Հունաստան 1:3
Հայաստան - Հունաստան 3:2
Հայաստան - Հունաստան 2:3
Հայաստան - Հունաստան 3:3
այլ հաշիվ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր