WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի մարզիչ Դիրկ Ձեմսկին հայտարարել է, որ Աբրահամ-Ֆարիաս մենամարտում ինչ-որ անհասկանալի և անըմբռնելի բաներ են կատարվել:
«Կարծում եմ, մենք տեսանք բացարձակապես երկու տարբեր մենամարտ: Մի մենամարտը` Շտիգլիցի ու Հենրի Վեբերի կատարմամբ ուղղակի գերազանց էր: Մյուսը՝ Աբրահամի մենամարտը սահմանափակ հնարավորություններով արգենտինացու հետ, նունիսկ չեմ կարող բնութագրել: Չեմ պատկերացնում, թե դա ինչպես է եղել: Լեզուս չի պտտվում պատշաճ բառն արտասանելու համար: Դրանք տրամագծորեն տարբեր մենամարտեր էին»,- Ձեմսկու բառերն է մեջբերում sportbox.ru-ն:
Հիշեցնենք, որ Աբրահամը Ֆարիասի հանդեպ հաղթանակից հետո հայտարարել է, որ դիտարկում է Շտիգլիցին որպես պոտենցիալ մրցակից: Շտիգլիցն իր հերթին ևս հետքրքրություն է հայտնել Աբրահամի հետ մենամարտի հարցում:
ամիս
շաբաթ
օր