No Conection to the Server Բռնցքամարտ. Մանվել Գաբրիելյան. «Խելացի մրցակիցը հեշտությամբ կհաղթի Աբրահամին» | ArmFootball.com | Հայկական ֆուտբոլ և ոչ միայն...

Որոնել
Արխիվ
18.01.2012  09:05

Բռնցքամարտ. Մանվել Գաբրիելյան. «Խելացի մրցակիցը հեշտությամբ կհաղթի Աբրահամին»

ՀՀ վաստակավոր մարզիչ Մանվել Գաբրիելյանը AllBoxing.ru կայքին տված հարցազրույցում կիսվել է աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի և Պաբլո Ֆարիասի միջև անցկացված մենամարտի վերաբերյալ իր տպավորություններով:

«Արթուրը հաղթեց, ես այդ առթիվ մի քիչ կոնյակ խմեցի, սակայն ուզում եմ ասել, որ Արթուրն այսպիսի բռնցքամարտով հեռու չի գնա: Նրա ոճը` մեկ ձեռքով ծնոտը փակելը` ոչ ոք չի ուզենա դա նայել: Արթուրը սպասում է, թե երբ է իր մրցակիցը բացվելու` պետք չէ սպասել, պետք է աշխատել: Դա ի՞նչ բռնցքամարտ է: Դա արվեստ չէ:

Մրցակիցները նայում են նրա մենամարտերը և սկսում են հասարակ մարտավարություն կիրառել նրա դեմ: Խելացի մրցակիցը հեշտությամբ կհաղթի Աբրահամին: Նրա մրցակիցը շատ գեղեցիկ ընկավ: Ո՞րտեղից են ճարում այդպիսիներին: Նույնիսկ գեղասահքում այդքան գեղեցիկ չեն ընկնում: Թող Ֆրոչին և Ուորդին այդպես պառկեցներ: Բայց նրանք ուժեղ բռնցքամարտիկներ են, նրանց դեմ պետք է լուրջ նախապատրաստվել:

Արթուրը պետք է շատ աշխատի: Ես արդեն 5 տարի է ասում եմ նրան. «Սովորի'ր մենամարտել», իսկ նրա մոտ մինչև հիմա ոչ մի փոփոխություն չկա, ավելին` նույնիսկ ինչ որ կար այն էլ կորում է: Մեր հանրապետության սիրողական բռնցքամարտի չեմպիոնը մեկ ձեռքով կհաղթեր նրան:

Արթուրն այս տարի ուզում է աշխարհի չեմպիոն դառնալ, իսկ բռնցքամարտին նա շատ քիչ ժամանակ է հատկացնում: Եթե նա կանոնավոր մարզվեր Ուլլիի մոտ, ապա լրիվ այլ պատկեր կլիներ: Ինչ որ նա ունի, դա Ուլլիի շնորհքն է:

Արթուրն ուժեղ հարված ունի: Սակայն պետք է դրան բռնցքամարտ ավելացնել: Մի անգամ նրան մերսելուց ես զարմացա. «Ի՞նչ շինանյութով են քեզ պատրաստել»: Նա ֆիզիկապես շատ ուժեղ է, բայց մրցակցին չի խաբում, ոչ մի մտածված մարտավարություն չի կիրառում:

Քանի դեռ հնարավորություն և ժամանակ կա` աշխատի'ր, Արթու'ր: Ընդունի'ր քննադատությունը, ես այն մարդը չեմ, որ քեզ ասեմ. «Ապրե'ս, Արթու'ր, ամեն ինչ շատ գեղեցիկ արեցիր»: Կարդա', բացի'ր աչքերդ, մյուս մենամարտին տրամադրված դուրս արի, այլապես պրոմոութերները քեզ հաջողություն կասեն»,- հայտարարել է գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Նիկոլայ Վալուևի մարզիչը:

Հիշեցնենք, որ հայ բռնցքամարտիկը հաղթեց արգենտինացուն` նոկաուտի ենթարկելով նրան 5-րդ ռաունդում:

ArmFootball.com



Հարցում
Ի՞նչ հաշվով կավարտվի Հայաստան - Հունաստան հանդիպումը
Հայաստան - Հունաստան 0:0
Հայաստան - Հունաստան 1:0
Հայաստան - Հունաստան 0:1
Հայաստան - Հունաստան 1:1
Հայաստան - Հունաստան 2:0
Հայաստան - Հունաստան 0:2
Հայաստան - Հունաստան 2:1
Հայաստան - Հունաստան 1:2
Հայաստան - Հունաստան 2:2
Հայաստան - Հունաստան 3:0
Հայաստան - Հունաստան 0:3
Հայաստան - Հունաստան 3:1
Հայաստան - Հունաստան 1:3
Հայաստան - Հունաստան 3:2
Հայաստան - Հունաստան 2:3
Հայաստան - Հունաստան 3:3
այլ հաշիվ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Ֆորումի քննարկումները