No Conection to the Server
Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ-ի վաստակավոր մարզիչ Արմեն Անտոնյանը NEWS.am-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Արթուր Աբրահամի և Պաբլո Ֆարիասի միջև կայացած մենամարտը:
«Աբրահամի համար շատ կարևոր էր այդ մենամարտը: Միայն հաղթանակի դեպքում նա կարող էր շարունակել պայքարն աշխարհի չեմպիոնի գոտու համար: Երեք անընդմեջ պարտություններից հետո Աբրահամին անհրաժեշտ էր այս հաղթանակը նաև սասանված հեղինակությունը վերականգնելու համար: Երևում էր, որ Աբրահամը շատ լավ է տրամադրվել:
Առաջին երկու ռաունդներում Աբրահամը վարվում էր այնպես, ինչես սովորաբար մենամարտել է իր բոլոր ելույթներում: Բռնցքամարտում դա կոչվում է հետախուզում մարտի ընթացքում: Նա ուսումնասիրում էր Ֆարիասին և աստիճանաբար սկսեց գրոհել: Արթուրի պաշտպանական ոճը նորություն չէ: Կարևորը, որ նա շատ արագ հասկացավ, ինչպես պետք է գրոհել:
Այս մենամարտից ստացած տպավորությամբ` կարող եմ ասել, որ այո, կարող է: Երևաց, որ աշխատանք է կատարվել: Արթուրը ցույց տվեց, որ նպատակը միայն հաղթանակն է: Նա արժանիորեն հասավ իր նպատակին: Բռնցքամարտում հաղթում է նա, որ օգտագործում է մրցակցի սխալները և պատժում է դիմացինին: Արթուրը դա արեց»,- հայտարարել է Անտոնյանը:
Հիշեցնենք, որ Աբրահամը 5-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց իր արգենտինացի մրցակցին:
ամիս
շաբաթ
օր