Որոնել
Արխիվ
14.01.2012  23:05

Սամվել Մելքոնյանը տեղափոխվեց Բուլղարիայի «Չեռնոմորեց»

Ինչպես հայտնել ենք, Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Սամվել Մելքոնյանը փորձաշրջան էր անցնում Բուրգասի «Չեռնոմորեցում»: Ինչպես տեղեկացնում է NEWS.am կայքը, Մելքոնյանը վեց ամսվա պայմանագիր է կնքել բուլղարական ակումբի հետ: Վեց ամիս հետո նա կարող է երկու տարով երկարաձգել պայմանագիրը Բուրգասի ակումբի հետ:

Հիշեցնենք, որ Սամվել Մելքոնյանը ժամանակին հանդես է եկել նաև «Բանանցում» և Դոնեցկի «Մետալուրգում», իսկ անցած տարի ֆուտբոլիստն անցկացրեց Երևանի «Միկայում»: Մելքոնյանը նաև 29 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականում:

Նշենք, որ «Չեռնոմորեցը» Բուլղարիայի առաջնությունում ընթանում է երրորդ տեղում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000