Որոնել
Արխիվ
11.01.2012  16:37

Վլադիմիր Մալկով. «Հայերը լուրջ են վերաբերվում ֆուտբոլին»

Երևանի «Ուլիսի» նախկին դարպասապահ Վլադիմիր Մալկովը Sportbox.ru-ին տված հարցազրույցում իր կարծիքն է հայտնել Հայաստանի հավաքականի վերջին շրջանում ունեցած հաջողությունների վերաբերյալ:

«Հնարավոր է ինչ-որ մեկի համար տարօրինակ հնչի, սակայն այդպիսի հաջողության նրանք սպասում էին: Նոր էի եկել Երևան, երբ լսեցի, որ կամ հիմա, կամ երկու-երեք տարի հետո հավաքականը հաջողության կհասնի: Թիմի կորիզը շուտվանից էր ձևավորվել, բոլորը ճանաչում են միմյանց, մթնոլորտը հավաքականում շատ լավ է:

Բացի այդ թիմն ուժեղացրեց Յուրա Մովսիսյանը: Նրանք հենց այդպիսի խաղացողի կարիք ունեին: Եթե ավելի լայն նայենք, ապա այնտեղ մեծ ուշադրություն է դարձվում երիտասարդ ֆուտբոլիստներին: Նաև ուշադրության է արժանի այն, թե ինչպես են հայերը վերաբերվում ֆուտբոլին: Մեծ ուշադրություն է դարձվում կանոնակարգին: «Ուլիսում» ամեն ինչ արվում էր մարզչի թույտվությամբ:

Նրանց մտածելակերպը մեզ համար փոքր-ինչ խորթ է: Օրինակ ինձ դաստիարակել են այնպես, որ պետք է կարողանաս նաև ցրվել ինչ-որ կերպ: Խաղի մասին ես սկսում եմ մտածել խաղից մեկ ժամ առաջ` հանդերձարանում ցուցումներ ստանալու ժամանակ: Իսկ նրանք կենտրոնացած են դրա վրա: Ինչ-որ տեղ նաև խանգարում է: Սակայն կարծում եմ հենց դա է ընկած նրանց հաջողությունների հիմքում»,- հայտարարել է 2011թ.-ի Հայաստանի չեմպիոն դարձած դարպասապահը:

Հիշեցնենք, որ ՀՖՖ-ի գործկոմի որոշման համաձայն բարձրագույն խմբում հանդես եկող թիմերին արգելվել է արտասահմանցի դարպասապահներ հայտավորել, ինչի պատճառով էլ Մալկովը ստիպված էր հեռանալ «Ուլիսից»:

ArmFootball.com


Հարցում
Ի՞նչ հաշվով կավարտվի Հայաստան - Հունաստան հանդիպումը
Հայաստան - Հունաստան 0:0
Հայաստան - Հունաստան 1:0
Հայաստան - Հունաստան 0:1
Հայաստան - Հունաստան 1:1
Հայաստան - Հունաստան 2:0
Հայաստան - Հունաստան 0:2
Հայաստան - Հունաստան 2:1
Հայաստան - Հունաստան 1:2
Հայաստան - Հունաստան 2:2
Հայաստան - Հունաստան 3:0
Հայաստան - Հունաստան 0:3
Հայաստան - Հունաստան 3:1
Հայաստան - Հունաստան 1:3
Հայաստան - Հունաստան 3:2
Հայաստան - Հունաստան 2:3
Հայաստան - Հունաստան 3:3
այլ հաշիվ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր