«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարիզչ Ռոբերտո Մանչինին խոսել է իր թիմի և «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակցության մասին:
«Իհարկե «Մանչեսթեր Յունայթեդի» համար դժվար է խոստովանել, որ իրենց հարևաններն ավելի լավ ֆուտբոլ են ցուցադրում: Սակայն այսօրվա դրությամբ «Մանչեսթեր Սիթին» իսկապես պրեմիեր լիգայում լավագույն ֆուտբոլն է ցուցադրում:
Յուրաքանչյուր քաղաքում, որտեղ երկու թիմ կա, լուրջ մրցակցություն է ընթանում: Վերցնենք թեկուզ Միլանը կամ Հռոմը: Հասկանալի է, որ մենք չունենք «Յունայթեդի» նման հարուստ պատմություն, բայց ունենք, բոլոր հնարավորությունները կորցրածը ետ բերելու համար»,- Մանչինիի խոսքերն է մեջբերում goal.com-ը:
Ավելացնենք, որ այսօրվա դրությամբ «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի առաջնությունում զբաղեցնում է առաջին հորիզոնականը` երեք միավորով գերազանցելով իր մոտակա հետապնդողին` «Մանչեսթեր Յունայթեդին»:
ամիս
շաբաթ
օր