Որոնել
Արխիվ
07.01.2012  16:26

«Ռոման» կարող է վաճառել դե Ռոսսիին

Ինչպես հաղորդում է Football Italia-ն, «Ռոման» իր կիսապաշտպան Դանիելե դե Ռոսսիին ներկայացրել է նոր պայմանագրի վերջնական ձևը: Համաձայն այդ տարբերակի ֆուտբոլիստը կստանա տարեկան 6 մլն եվրո` գումարած բոնուսները:

Կիսապաշտպանը և իր գործակալը ժամանակ են վերցրել նոր պայմանները քննարկելու համար: Եթե դե Ռոսսին հրաժարվի երկարաձգել պայմանագիրը, ապա վաճառքի կհանվի ձմեռային պատուհանի ժամանակ:

Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստին ձեռք բերելու թեկնածուների թվում նշվում են «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Ռեալը» և «Ինտերը»:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000