Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չորեքշաբթի օրը կայացած լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստացել է, որ ազգային հավաքականը կանի հնարավոր ամեն բան աշխարհի առաջնության խմբային փուլում առաջին տեղը զբաղեցնելու համար:
«Մենք էլ մեր հերթին կանենք ամեն ինչ, որպեսզի մեր երկրպագուները զգան հաղթանակի համը: 2012թ կաշխատենք հաջող մեկնարկել աշխարհի առաջնության ընտրական փուլում: Մենք յուրաքանչյուր խաղի ընթացքում կանենք ամեն բան հաղթանակի համար և խմբից առաջին տեղով դուրս գալու համար:
Մաղթում եմ, որ 2012թ հայ ազգի համար հարուստ լինի հաջողություններով ինչպես սպորտում, այնպես էլ այլ ոլորտներում: Իհարկե, բոլորին էլ մաղթում եմ առողջություն և երջանկություն»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում PanARMENIAN.Net-ը:
ամիս
շաբաթ
օր