«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մոտ օրերս կարող է թիմի հետ նոր պայմանագիր կնքել: «Քաղաքաբնակների ղեկավարությունը» պատրաստ է 47-ամյա մասնագետին դարձնել անգլիական Պրեմիեր-լիգայի ամենաթանկ վարձատրվող մարզիչը: Որոշ տվյալների համաձայն իտալացին տարեկան կստանա 5մլն ֆունտ աշխատավարձ:
Մանչինիի ներկայիս պայմանագիրը գործում է մինչև 2013թ. հունիսը, իսկ նոր պայմանագրով նախատեսվում է այն երկարաձգել մինչև 2015թ., հաղորդում են անգլիական ԶԼՄ-ները:
ամիս
շաբաթ
օր