ՀՀ բարձրագույն խմբի 20-րդ առաջնության հետնապահ «Արարատը դեկտեմբերի 7-ից վերակագնողական թեթև մարզումներ է անցկացնում: ArmFootball.com-ի թղթակցի հետ զրույցում «Արարատի» գլխավոր մարզչի օգնական Ալբերտ Սաֆարյանը հայտնեց, որ առայժմ շաբաթը 1-2 անգամ թիմի գլխավոր մարզիչ՝ Արկադի Անդրեասյանի ղեկավարությամբ թիմի խաղացողները վերոհիշյալ կարգի մարզումներ են անցկացնում Ձորաղբյուրի իրենց մարզաբազայում:
Թիմի կազմում դեռևս ոչ մի փոփոխություն չի կատարվել: Նման ռեժիմով «Արարատը» կշարունակի մարզվել մինչև ամանորի տոները, և արդեն նոր տարվանից՝ հունվարի 7-ից կսկսի թիմի նոր մրցաշրջանի անմիջական նախապատարստությունը կրկին Ձորաղբյուրում, բայց արդեն կանոնավոր մարզումների ռեժիմով:
ամիս
շաբաթ
օր