Այսօր շվեյցարական Նիոն քաղաքում՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում կայացել է մրցավարական կոմիտեի հերթական նիստը, որտեղ հայտնի են դարձել այն մրցավարների անունները, որոնք կսպասարկեն Եվրո-2012-ի եզրափակիչ փուլի հանդիպումները:
Ուկրաինայում և Լեհաստանում կաշխատեն՝ Ջյունետ Չակին (Թուրքիա), Յունաս Էրիկսսոնը (Շվեդիա), Վիկտոր Կաշայը (Հունգարիա), Բորն Կույպերսը (Նիդերլանդներ), Ստեֆան Լաննուան (Ֆրանսիա), Պեդրու Պրոենսան (Պորտուգալիա), Նիկոլա Ռիցցոլին (Իտալիա), Դամիր Սկոմինան (Սլովակիա), Վոլֆգանգ Շտարկը (Գերմանիա), Կրեյգ Տոմսոնը (Շոտլանդիա), Կարլոս Վելասկոն (Իսպանիա), Հովարդ Վեբը (Անգլիա):
Բացի այդ որոշվել է հայտավորել նաև 4 պահեստային մրցավար՝ Մարտին Բորսկի (Լեհաստան), Թոմ Հարալդ Հագեն (Նորվեգիա),Պավել Կրալովեց (Չեխիա), Վիկտոր Շիկտոր (Ուկրաինա):
ամիս
շաբաթ
օր