«Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյան ենթարկվել է ոտքի մեծ ոլոքի վիրահատության, որը կոտրվել էր աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում` «Ալ-Սադդի» դեմ խաղում, հաղորդում է Reuters-ը: Սպասվում է, որ Վիլյան շարք կվերադառնա 4-5 ամսից:
Հարձակվողը հիվանդանոցում կմնա ևս 3-4 օր: Այսպիսով նա չի կարող մասնակցել Չեմպիոնների լիգայի հետագա խաղարկությանը, բայց կարող է հասցնել վերականգնվել և Իսպանիայի ազգային հավաքականի հետ մեկնել ԵՎՐՈ-2012-ի եզրափակիչ փուլին:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Վիլյան Լա Լիգայում անցկացրած 15 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ:
ամիս
շաբաթ
օր