Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է ավարտվող տարվա արդյունքները և կիսվել է ԱԱ-2014-ի ընտրական փուլից ունեցած ակնկալիքներով:
«Մինչ այդ մեր հավաքականն այդպիսի խաղ չէր ցուցադրել և նման արդյունք չէր ունեցել: Մենք շատ վստահ էինք խաղում և արեցինք ամեն ինչ, որպեսզի նվաճենք EURO-2012 ուղեգիրը: Կփորձենք օգտագործել բոլոր լավ որակները ԱԱ-2014 ընտրական մրցաշարում:
Խմբում մեր մրցակիցները շատ ուժեղ հավաքականներ են, բայց մենք միշտ դաշտ ենք դուրս գալիս հանուն հաղթանակի և կանենք ամեն հնարավոր բան, որպեսզի հաջող ելույթ ունենանք»,- նշել է Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ ընտրական փուլում Հայաստանի հավաքականը կխաղա Իտալիայի, Դանիայի, Չեխիայի, Բուլղարիայի և Մալթայի հետ: Առաջին խաղը հայկական ընտրանին կանցկացնի 2012թ. սեպտեմբերի 7-ին Մալթայի հետ:
ամիս
շաբաթ
օր