Որոնել
Արխիվ
17.12.2011  14:02

Ռուբեն Հայրապետյան. «Ապուլա Բետեն կրկին հանդես կգա Հայաստանի հավաքականի կազմում»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ամփոփելով 2011 թվականը, նշեց, որ Հայաստանի հավաքականը լավ խաղ է ցուցադրել և ուրախացրել է երկրպագուներին:

«Եվրոպայի առաջնության ընտրական փուլում մեր հավաքականը շատ մոտ էր եզրափակիչ դուրս գալուն, սակայն չստացվեց: Չնայած դրան, մեր թիմը լավ խաղ ցուցադրեց և ուրախացրեց բոլոր երկրպագուներին»,-Հայրապետյանի խոսքերն է մեջբերում PanARMENIAN.Net-ը:

Հայաստանի հավաքականը կսկսի պատրաստվել 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլին փետրվարին և ուսումնամարզական հավաք կանցկացնի Կիպրոսում: Մինչ Մալթայի հետ խաղը, որը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին, Հայաստանի հավաքականը 4 ընկերական խաղ կանցկացնի: Ըստ ՀՖՖ ղեկավարի, դեռևս վերջնական պայմանավորվածություն չկա և նա չի կարող նշել մրցակիցների անունները: ԱԱ ընտրական փուլի խաղերի օրացույցի մասին Հայրապետյանն ասել է հետևյալը.

«Մենք ստիպված ենք լինելու խաղալ բոլոր մրցակիցների հետ: Սակայն, քանի որ մեր հիմնական դարպասապահ Ռոման Բերեզովսկին որակազրկվել է և բաց է թողնելու այդ խաղը, ավելի լավ է խաղալ Մալթայի, քան Դանիայի կամ Իտալիայի հետ»:

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը նշել է, որ, հաշվի առնելով հավաքականի լավ ելույթը ԵԱ-2012 խմբային փուլում և ծանոթ լինելով խաղացողների ներուժին, նա կարող է առաջին տեղն ակնկալել խմբում:

«Ես միշտ շատ լավ եմ գնահատում մեր հավաքականի շանսերը, սակայն սա ֆուտբոլ է, միշտ չի ստացվում այնպես, ինչպես ցանկանում ես: Սարգիս Հովսեփյանը և մյուս բոլոր խաղացողները հանդես կգան հավաքականում այնքան ժամանակ, քանի դեռ մարզիչը չի որոշել, որ ինչ-որ մեկը չի համապատասխանում թիմին: Իսկ եթե մենք երկարացրել ենք պայմանագիրը Վարդան Մինասյանի հետ, նշանակում է, լավ ենք գնահատում նրա աշխատանքը»,-ասել է Հայրապետյանը:

Նա նաև ասել է, որ Հայաստանի հավաքականում կրկին հանդես կգա դարպասապահ Ապուլա Բետեն, որը պաշտպանել է հավաքականի դարպասները 2004-2005թթ.

«Մեր հիմնական դարպասապահը Բերեզովսկին է, իսկ Բետեն կնստի պահուստայինների նստարանին, եթե անհրաժեշտ լինի, կպաշտպանի դարպասները»,- հայտարարել է ՀՖՖ-ի նախագահը:

Հայրապետյանը նշել է, որ Թուրքիայում Հայաստանի հավաքականը ընկերական խաղեր այլևս չի անցկացնի:

ArmFootball.com



Հարցում
Ի՞նչ հաշվով կավարտվի Հայաստան - Հունաստան հանդիպումը
Հայաստան - Հունաստան 0:0
Հայաստան - Հունաստան 1:0
Հայաստան - Հունաստան 0:1
Հայաստան - Հունաստան 1:1
Հայաստան - Հունաստան 2:0
Հայաստան - Հունաստան 0:2
Հայաստան - Հունաստան 2:1
Հայաստան - Հունաստան 1:2
Հայաստան - Հունաստան 2:2
Հայաստան - Հունաստան 3:0
Հայաստան - Հունաստան 0:3
Հայաստան - Հունաստան 3:1
Հայաստան - Հունաստան 1:3
Հայաստան - Հունաստան 3:2
Հայաստան - Հունաստան 2:3
Հայաստան - Հունաստան 3:3
այլ հաշիվ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր