Շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ Եվրոպայի լիգայի խաղարկության 1/16-րդ և 1/8-րդ եզրափակիչների վիճակահանությունը: Չեմպիոնների լիգայի խաղարկութունից դուրս մնացած «Մանչեսթեր Յունայթեդին» բաժին է հասել Ամստերդամի «Այաքսը», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիզը: Հետաքրքրություն է առաջացնում նաև Եվրոպայի լիգայի գործող գավաթակիր «Պարտուի» և անգլիական պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի առաջատար «Մանչեսթեր Սիթիի» դիմակայությունը:
1/16-րդ եզրափակիչ
1. «Պորտու» (Պորտուգալիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)
2. «Այաքս» (Հոլանդիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
3. «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան) - «Ատլետիկ» (Բիլբաո, Իսպանիա)
4. «Զալցբուրգ» (Ավստրիա) - «Մետալիստ» (Ուկրաինա)
5. «Ստոկ Սիթի» (Անգլիա) - «Վալենսիա» (Իսպանիա)
6. «Ռուբին» (Ռուսաստան) - «Օլիմպիակոս» (Հունաստան)
7. ԱԶ «Ալկմար» (Հոլանդիա) - «Անդերլեխտ» (Բելգիա)
8. «Լացիո» (Իտալիա) - «Ատլետիկո» (Մադրիդ, Իսպանիա)
9. «Ստաուա» (Ռումինիա) - «Տվենտե» (Հոլանդիա)
10. «Վկտորիա» (Պլզեն, Չեխիա) - «Շալկե» (Գերմանիա)
11. «Վիսլա» (Լեհաստան) - «Ստանդարտ» (Բելգիա)
12. «Բրագա» (Պորտուգալիա) - «Բեշիկթաշ» (Թուրքիա)
13. «Ուդինեզե» (Իտալիա) - ՊԱՕԿ (Հունաստան)
14. «Տրաբզոնսպոր» (Թուրքիա) - ՊՍՎ «Էյնդհովեն» (Հոլանդիա)
15. «Հաննովեր» (Գերմանիա) - «Բրյուգե» (Բելգիա)
16. «Լեգիա» (Լեհաստան) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)
1/8-րդ եզրափակիչ
1. 4-րդ զույգի հաղթող - 6-րդ զույգի հաղթող
16-րդ զույգի հաղթող - 1-ին զույգի հաղթող
9-րդ զույգի հաղթող - 10-րդ զույգի հաղթող
11-րդ զույգի հաղթող - 15-րդ զույգի հաղթող
5-րդ զույգի հաղթող - 14-րդ զույգի հաղթող
7-րդ զույգի հաղթող - 13-րդ զույգի հաղթող
8-րդ զույգի հաղթող - 12-րդ զույգի հաղթող
8. 2-րդ զույգի հաղթող - 3-րդ զույգի հաղթող
Նշենք, որ 1/16-րդ եզրափակչի առաջին հանդիպումները կկայանան 2012թ.-ի փետրվարի 16-ին, իսկ պատասխան հանդիպումները` փետրվարի 23-ին: Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 9-ին` Բուխարեստի «Նացիոնալ Արենայում»:
ամիս
շաբաթ
օր