Որոնել
Արխիվ
16.12.2011  01:16

Եվրոպայի լիգա. Խոշոր հաշվով հաղթանակը չօգնեց «Տոտենհեմին» դուրս գալ հաջորդ փուլ | մնացած հանդիպումների բոլոր գոլերը (VIDEO)

Եվրոպայի լիգայի խաղարկության վերջին տուրի շրջանակներում ասյօր կայանում են մնացած 6 խմբերի հանդիպումները: A խմբում անգլիական «Տոտենհենը», թեև մրցակցի հարկի տակ խոշոր 4:0 հաշվով առավելության հասավ «Շեմրոկի» նկատմամբ, սակայն, քանի որ զուգահեռաբար Կազանի «Ռուբին» ոչ-ոքի խաղաց ՊԱՈԿ-ի հետ, լոնդոնցիները դուրս մնացին գավաթի խաղարկությունից:

H խմբում «Բրյուգեն» ու «Բրագան» ոչ-ոքի խաղացին, որը երկու թիմերին էլ դուրս բերեց հաջորդ փուլ: Իսկ ահա անգլիական «Բիրմինգեմը», չնայած հաղթանակ տարավ, սակայն այլևս չէր կարող հասնել մրցակիցներին: I խմբում իտալական «Ուդինեզեն» կարողացավ հասնել իր համար դրական` ոչ-ոքի արդյունքի «Սելթիկի» հետ խաղում և նույնպես նվաճեց 1/16-րդ փուլի ուղեգիր:

Այսպիսով հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին ՊԱՈԿ-ը, «Ռուբինը», «Ստանդարտը», «Հաննովերը», ՊՍՎ Էյնդհովենը, «Լեգիան», «Մետալիստը», «Ալկմարը», «Բրյուգեն», «Բրագան», «Ատլետիկոն» և «Ուդինեզեն»:

 

A ԽՈՒՄԲ

ՊԱՈԿ - «Ռուբին» Կազան 1:1

գոլերը` Վերինյա 16' (11մ.) - Վալդես 47'

 

«Շեմռոք Ռովերս» - «Տոտտենհեմ» 0:4

գոլերը` Պիենար 29', Թաունսենդ 38', Դեֆո 45', Քեյն 90'

 

B ԽՈՒՄԲ

«Կոպենհագեն» - «Ստանդարտ» 0:1

գոլը` Բացհուայի 31'

 

«Հաննովեր» - «Վորսկլա» Պոլտավա 3:1

գոլերը` Ռաուշ 25', Դ. Յա 33', Սոբիեշ 78' - Բեզուս 45' (11մ.)

 

C ԽՈՒՄԲ

«Հապոել» Թել-Ավիվ - «Լեգիա» Վարշավա 2:0

գոլերը` Տոամա 33', Յադին 76'

 

ՊՍՎ Էյնդհովեն - «Ռապիդ» Բուխարեստ 2:1

գոլերը` Մանոլև 75', Մատավշ 79' - Պանկու 90'

 

G ԽՈւՄԲ

ԱԶ «Ալկմար» - «Մետալիստ» 1:1

գոլերը` Մահեր 37' - Դևիչ 36'

 

«Աուստրիա» Վիեննա - Մալմյո 2:0

գոլերը` Լիենդլ 62', Բարազիտ 80'

 

H ԽՈւՄԲ

«Բրյուգե» - «Բրագա» 1:1

գոլերը` Վլեմին 50' - Էվերտոն 65'

 

«Բիրմինգեմ» - «Մարիբոր» 1:0

գոլը` Ա. Ռունի 24'

 

I ԽՈւՄԲ

«Ուդինեզե» - «Սելթիկ» 1:1

գոլերը` դի Նատալե 45' - Հուպեր 29'

 

«Ատլետիկո» Մադրիդ - «Ռենն» 3:1

գոլերը` Ֆալկաո 39' (11մ), Դոմինգես 43’, Արդա 79’ - Մանջեկ 86’

ArmFootball.com


Հարցում
Ի՞նչ հաշվով կավարտվի Հայաստան - Հունաստան հանդիպումը
Հայաստան - Հունաստան 0:0
Հայաստան - Հունաստան 1:0
Հայաստան - Հունաստան 0:1
Հայաստան - Հունաստան 1:1
Հայաստան - Հունաստան 2:0
Հայաստան - Հունաստան 0:2
Հայաստան - Հունաստան 2:1
Հայաստան - Հունաստան 1:2
Հայաստան - Հունաստան 2:2
Հայաստան - Հունաստան 3:0
Հայաստան - Հունաստան 0:3
Հայաստան - Հունաստան 3:1
Հայաստան - Հունաստան 1:3
Հայաստան - Հունաստան 3:2
Հայաստան - Հունաստան 2:3
Հայաստան - Հունաստան 3:3
այլ հաշիվ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր