Որոնել
Արխիվ
15.12.2011  09:07

Անդրեյ Մովսիսյան. «Համոզված եմ, որ Հայաստանի հավաքականը շարունակելու է առաջադիմել»

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Անդրեյ Մովսիսյանը, մեկնաբանելով Վարդան Մինասյանի թիմի վերջին շրջանում ունեցած հաջողությունները, համոզմունք է հայտնել, որ մեր հավաքականը կշարունակի առաջադիմել:

«Եվրո-2012-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի ցույց տված հաջող խաղը շատ լավ պլանավորված և կատարած աշխատանքի արդյունք է: Հայաստանում սկսել են պատրաստել երիտասարդ ֆուտբոլիստներ` հրավիրելով մարզիչներ արտասահմանից: Աշխատում էին հայտնի մասնագետներ Իսպանիայից, Հոլանդիայից, Ռումինիայից: Նրանց բոլորին օգնում էր հավաքականի ներկայիս մարզիչ Վարդան Մինասյանը:

Նա լավ փորձ ձեռք բերեց այդ ընթացքում և սկսեց այն փոխանցել երիտասարդ ֆուտբոլիստներին: Երբ ես դեռ խաղում էի հավաքականում, զգացվում էր, որ նրանք մեծ պոտենցիալ ունեն: Այնպես որ նրանց հաջող ելույթներն ինձ համար անակնկալ չէին, և ես չեմ կարծում, որ սա պատահականություն էր: Համոզված եմ` նրանք շարունակելու են առաջադիմել»,- Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախկին ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում sports.ru կայքը:

Հիշեցնենք, որ Մովսիսյանը 2000-2003թթ.-ին Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է 18 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ:

ArmFootball.com


Հարցում
Ի՞նչ հաշվով կավարտվի Հայաստան - Հունաստան հանդիպումը
Հայաստան - Հունաստան 0:0
Հայաստան - Հունաստան 1:0
Հայաստան - Հունաստան 0:1
Հայաստան - Հունաստան 1:1
Հայաստան - Հունաստան 2:0
Հայաստան - Հունաստան 0:2
Հայաստան - Հունաստան 2:1
Հայաստան - Հունաստան 1:2
Հայաստան - Հունաստան 2:2
Հայաստան - Հունաստան 3:0
Հայաստան - Հունաստան 0:3
Հայաստան - Հունաստան 3:1
Հայաստան - Հունաստան 1:3
Հայաստան - Հունաստան 3:2
Հայաստան - Հունաստան 2:3
Հայաստան - Հունաստան 3:3
այլ հաշիվ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր