Կայացան Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրի հանդիպումները` 6 խմբերում:
Ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենը» թեև առավելության հասավ «Ատլետիկի» նկատմամբ, սակայն դուրս մնաց խաղարկությունից, քանի որ զուգահեռաբար ավստրիական «Զալցբուրգը» հաղթեց «Սլովանին»: Իսկ ահա իտալական «Լացիոն» կարողացավ հաղթել փլեյ-օֆֆի ուղեգիր ապահոված պորտուգալական «Սպորտինգին» և նվաճեց 1/16-րդ եզրափակչի ուղեգիր:
J խմբում «Ստյաուան» այս տուրում տարած հաղթանակի շնորհիվ շրջանցեց «Մաքքաբիին» և դուրս եկավ հաջորդ փուլ: Անգլիական «Ֆուլհեմը» սեփական հարկի տակ գնդակ բաց թողեց վերջին րոպեին դանիական «Օդենսեից», ինչ թույլ տվեց լեհական «Վիսլային» շրջանցել անգլիացիներին և խմբում զբաղեցնել երկրորդ տեղը: Լ խմբում 1-ին տեղի համար պայքարում «Անդերլեխտը» սեփական հարկի տակ 5:3 հաշվով հաղթեց «Լոկոմոտիվին»:
Այսպիսով փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին «Սպորտինգը», «Լացիոն», «Բեշիկթաշը», «Ստոք Սիթին», «Ատլետիկն», «Զալցբուրգը», «Շալկեն», «Ստյաուան», «Տվենտեն», «Վիսլան», «Անդերլեխտն» ու «Լոկոմոտիվը»:
D Խումբ
«Լացիո» - «Սպորտինգ» Լիսաբոն 2:0
գոլերը` Կոզակ 42', Սկուլլի 55'
«Ցյուրիխ» - «Վասլուի» 2:0
գոլերը` Մարգարիաշ 61', Բուֆֆ 90'
E Խումբ
«Բեշիկթաշ» - «Ստոք Սիթի» 3:1
գոլերը` Ֆեռնանդես 59' (11մ.), Փեքտեմեք 74', Էդու 83' - Ֆուլլեր 29'
«Դինամո» Կիև - «Մաքկաբի» Թել-Ավիվ 3:3
գոլերը` Ալմեյդա 12', Գուսև 17', 80' - Վերեդ 49', Աթար 62', Դաբուր 75'
F Խումբ
ՊՍԺ - «Ատլետիկ» Բիլբաո 4:2
գոլերը` Պաստորե 21', Բոդմեր 41', Պերես 85' (ինքնագոլ), Հոարաու 90' (11մ.) - Աուրտենեչե 3', Դ. Լոպես 56'
«Սլովան» Բրատիսլավա - «Ռեդ Բուլլ» Զալցբուրգ 2:3
գոլերը` Լաչնի 3', 6' - Յանչեր 19' (11մ.), Ս. Լեոնարդո 24', Հադ 52' (ինքնագոլ)
J Խումբ
«Ստյաուա» Բուխարեստ - ԱԵԿ Լառնակա 3:1
գոլերը` Ռուսեսկու 55' (11մ), Նիկոլիչ 70', 85 - Պինտադո 61’
«Մաքքաբի» Հայֆա - «Շալկե» 0:3
գոլերը` Բուլյատ 7' (ինքնագոլ), Մարիկա 84', Վիգել 90'
K Խումբ
«Վիսլա» - «Տվենտե» 2:1
գոլերը` Գարգուլա 12', Գենկով 46, - Լ. դե Յոնգ 39'
«Ֆուլհեմ» - «Օդենսե» 2:2
գոլերը` Դեմփսի 27', Ֆրեյ 31' - Անդրեասեն 64', Ֆալլ 90'
L Խումբ
«Անդերլեխտ» - «Լոկոմոտիվ» Մոսկվա 5:3
գոլերը` Կլյեստան 33', Մատոս 39', Վասիլևսկի 57', Մ. Սուարես 61', Ժիլե 78'- Իգնատև 21', Սիչև 69' (11մ), 89'
«Շտուրմ» - ԱԵԿ Աթենք 1:3
գոլերը` Կայնց 59' - Մանոլաս 10', Բարնս 43', Կլոնարիդիս 77’
ամիս
շաբաթ
օր