«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապը քննադատել է համակարգը, որով ակումբները որոնք զբաղեցրել են Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երրորդ տեղերը, հայտնվում են Եվրոպայի Լիգայի 1/16-րդ եզրափակչում: 64-ամյա մասնագետի կարծիքով, այդպիսի ակումբների մասնակցությունը եվրագավաթներում պետք ավարտվի:
«Անկեղծ ասած, չեմ հասկանում ինչու պետք է «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլից դուրս մնալուց հետո, հանդես գան Եվրոպայի Լիգայում:
Եթե ձեզ դուրս են թողել մրցաշարից, դուք դրան այլևս չեք մասնակցում: Ինչպես ասում են` կհանդիպենք հաջորդ մրցաշրջանում: Ուրեմն ինչու՞ են ակումբները հայտնվում այլ մրցաշարում: Եթե դուք դուրս մնաք Անգլիայի գավաթից, ապա դուք չեք հայտնվի Անգլիայի Լիգայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչում, կամ ինչ-որ այլ տեղ: Դա անհավատալի է:
Ես ուղղակի չեմ կարողանում դա հասկանալ: Նույնիսկ, եթե դուք հաղթեք Եվրոպայի Լիգայում, ապա պետք է հասկանաք, որ ձեզ հարկ չեղավ խաղալ որակավորման փուլերում: Չգիտեմ, ով է հնարել այս տարօրինակ կանոնները»,- Ռեդնապի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
ամիս
շաբաթ
օր