Ֆրանսիայի հավաքականի ղեկավարությունը մինչև 2012թ.-ի հունվարի վերջ պայմանագիր կստորագրի Դոնեցկի «Շախտյորի» հետ Եվրոպայի առաջնության ընթացքում հավաքականի` «Շախտյորի» մարզաբազայում հանգրվանելու մասին, հայտնում է «Украина-2012»-ը:
«Դա իսկապես բարձր մակարդակի համալիր է: Մենք անմիջապես կսկսենք բանակցությունները ուկրաինական ֆուտբոլի առաջատարի ղեկավարության հետ, որպեսզի համաձայնեցնենք բոլոր մանրամասները այդ հոյակապ մարզաբազայում հանգրվանելու մասին» - հայտարարել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լորան Բլանը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության խմբային փուլում Ֆրանսիայի հավաքականի մրցակիցներն են Անգլիայի, Ուկրաինայի և Շվեդիայի հավաքականները:
ամիս
շաբաթ
օր