Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում Ամստերդամի «Այաքսը» 0:3 հաշվով պարտվեց Մադրիդի «Ռեալին» և դուրս մնաց մրցաշարից: Ընդ որում 0:1 հաշվի ժամանակ «Այաքսը» երկու անգամ գրավեց մրցակի դարպասը, սակայն մրցավարը երկու դեպքում էլ չհաշվեց այդ գնդակները` արձանագրելով խիստ կասկածելի խաղից դուրս վիճակ ամստերդամցիների մոտ:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը այս անգամ ևս մնաց պահեստայինների նստարանին:
Այսպիսով Ֆրանկ դե Բուրի սաները վաստակած 8 միավորով գրավեցին երրորդ տեղը, առաջ թողնելով Լիոնի «Օլիմպիկին»: Թիմն իր ելույթները կշարունակի Եվրոպայի լիգայի խաղարկությունում:
ամիս
շաբաթ
օր