Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի Կիպրոսի ԱՊՈԵԼ-ի և Ուկրաինայի չեմպիոն Դոնեցկի «Շախտյորի» հանդիպումը կսպասարկի ռումինական մրցավարական անձնակազմը` Օվիդիու Ալին Հեցեգանի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի թիմը զրկվել է խմբից դուրս գալու բոլոր հնարավորություններից և այս հանդիպումը «հանքափորների» համար ձևական բնույթ է կրելու: Իսկ կիպրական ակումբը կպայքարի խմբից առաջին տեղով դուրս գալու համար:
Այդ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 6-ին Կիպրոսում:
ամիս
շաբաթ
օր