Որոնել
Արխիվ
03.12.2011  11:33

Վարդան Մինասյան. «Հայաստանի հավաքականը չի պատրաստվում զիջել ոչ մեկի»

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը բացառիկ հարցազրույց է տվել NEWS.am կայքին:

- Պարոն Մինասյան, դուք գո՞հ եք հաստատված օրացույցից:

- Պրահա մեկնելուց առաջ ես ունեի երեք տարբերակներ, որոնք հարմար կլինեին մեր թիմի համար: Կարող եմ ասել, որ հաստատված տարբերակը 90 տոկոսով համընկնում է իմ տարբերակներից մեկի հետ: Այնպես որ, օրացույցից ես գոհ եմ: Շատ կարևոր է առաջին հանդիպումը: Մենք մեկնարկում ենք խմբի ոչ ամենաուժեղ հավաքականի հետ խաղով:

- Նաեւ նկատի ունեք, որ որակազրկման պատճառով բացակայելու է Ռոման Բերեզովսկին:

- Դա ևս: Պարզ է, որ Բերեզովսկին չի լինի եւ քիչ կարեւոր չէ, թե որ թիմի հարձակման դեմ ենք խաղալու:

- Իսկ դարպասապահի փոխարինման մասին դուք արդեն մտածո՞ւմ եք:

- Այդ հարցի վերաբերյալ մենք ստիպված ենք լինելու մտածել ինն ամիս, մինչև հանդիպումը: Թեկնածուների ցուցակն այժմ չեմ ուզում հրապարակել: Ասեմ, որ մենք կհետևենք մեր բոլոր դարպասապահների խաղին Հայաստանում եւ արտասահմանում: Բացի այդ Հայաստանի հավաքականը կունենա ընկերական հանդիպումներ եւ դրանք հնարավորություն կտան մեզ որոշել դարպասապահին, որը կխաղա Մալթայի հավաքականի դեմ:

- Ո՞ր հավաքականն եք համարում խմբի ֆավորիտ:

Անկասկած մեծ հեղինակություն ու անուն ունեն Իտալիայի, Դանիայի եւ Չեխիայի հավաքականները: Սակայն ֆուտբոլում շատ հաճախ անունները խնդիրը չեն լուծում: Յուրաքանչյուր թիմ խաղով պետք է ապացուցի իր առավելությունը: Հայաստանի հավաքականն իհարկե հարգում է իր մրցակիցներին, սակայն զիջել որևէ մեկին չի պատրաստվում: Կձգտենք ցուցադրել այն խաղը, որը բազմիցս տեսել են մեր երկրպագուները:

ArmFootball.com



Հարցում
Ի՞նչ հաշվով կավարտվի Հայաստան - Հունաստան հանդիպումը
Հայաստան - Հունաստան 0:0
Հայաստան - Հունաստան 1:0
Հայաստան - Հունաստան 0:1
Հայաստան - Հունաստան 1:1
Հայաստան - Հունաստան 2:0
Հայաստան - Հունաստան 0:2
Հայաստան - Հունաստան 2:1
Հայաստան - Հունաստան 1:2
Հայաստան - Հունաստան 2:2
Հայաստան - Հունաստան 3:0
Հայաստան - Հունաստան 0:3
Հայաստան - Հունաստան 3:1
Հայաստան - Հունաստան 1:3
Հայաստան - Հունաստան 3:2
Հայաստան - Հունաստան 2:3
Հայաստան - Հունաստան 3:3
այլ հաշիվ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր