Որոնել
Արխիվ
01.12.2011  12:53

Ալեքսան Հարությունյան. «Իռլանդիա - Հայաստան հանդիպումը ռեկորդային հեռուստալսարան հավաքեց»

Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը «Ֆուտբոլ 365» շաբաթաթերթին տված հարցազրույցում հայտնել է, որ Եվրո-2012-ի ընտրական փուլի Իռլանդիա - Հայաստան հանդիպումը ռեկորդային թվով հեռուստադիտողներ է հավաքել էկրանների առջև: 

«Հավաքականի ելույթներն ընդհանրապես մեծ հետաքրքրություն են վայելում հեռուստադիտողների շրջանում: Սակայն հավաքականի խաղերի վարկանիշը երբեք այդքան բարձր չի եղել, ինչքան վերջին հանդիպումների ժամանակ: Անդորրայի և Սլովակիայի հետ հանդիպումները շատ մեծ հեռուստալսարան հավաքեցին, իսկ Իռլանդիա - Հայաստան հանդիպումը դիտել է հեռուստադիտողների մոտ 80%-ը: Սա մեր հեռուստաընկերության պատմության մեջ ռեկորդային է և կարող է համեմատվել միայն աշխարհի առաջնության եզրափակչի հետ»,- նշել է Հարությունյանը:

Ալեքսանյանը նաև ավելացրել է, որ «եթե 2 տարի առաջ Հայաստանի առաջնության հանդիպումները դիտում էին հեռուստադիտողների 3-4%-ը, ապա այս տարի այն դիտում էին մոտ 20%-ը»:

ArmFootball.com


Հարցում
Ո՞ր թիմը կդառնա 2011/12 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի հաղթող
Բավարիա
Չելսի
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր