Որոնել
Արխիվ
30.11.2011  12:00

Վարդան Մինասյան. «Վերջին հաշվով ամեն ինչ մեր ուզածի պես եղավ»

«Մեդիա Մաքսին» տված հարցազրույցում ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնաբանել է 2014թ.-ի Աշխարհի առաջնության ընտրական փուլի B խմբի հաստատված օրացույցը:

«Իհարկե, ոչ 100 տոկոսով, որովհետև բոլորն էլ ստիպված էին զիջումների գնալ, սակայն ընդհանուր առմամբ մեր ուզածով է ստացվել: Բոլորից երկարը Մալթան էր հրաժարվում ստորագրել արձանագրությունը, սակայն ի վերջո այդ երկրին էլ համաձայնվեց»,- Մինասյանի խոսքերն է մեջբերում mediamax.am-ը:

Մինասյանը հայտնել է նաև, որ հենց մեր պատվիրակությունն է ցանկացել ընտրական մրցաշարի առաջին հանդիպումն անցկացնել Մալթայի հավաքականի հետ, քանի որ այդ խաղին որակազրկման պատճառով չի կարողանա մասնակցել ՀՀ ազգային ընտրանու հիմնական դարպասապահ Ռոման Բերեզովսկին:

Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանի սաները ընտրական փուլը կսկսեն 2012թ.-ի սեպտեմբերի 7-ին` Մալթայում, իսկ կավարտեն 2013թ.-ի հոկտեմբերի 15-ին` Իտալիայում:

ArmFootball.com



Հարցում
Հավանու՞մ եք Հայաստանի հավաքականի նոր մարզաշապիկը
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր