Ինչպես հայտնի է, փոխվել է ԱՊՀ երկրների գավաթի խաղարկության անցկացման կանոնակարգը: Այսուհետ մրցաշարին կմասնակցեն ոչ թե երկրի չեմպիոնները, այլ երիտասարդական հավաքականները: Հունվարի 12-ին Սանկտ-Պետերբուրգում կհավաքվեն 12 թիմեր, որոնք համալրված կլինեն 1990թ.-ից ոչ շուտ ծնված խաղացողներով:
Ինչպես տեղեկացնում է «Прессбол» թերթը, մրցաշարին հրաժարվել են մասնակցել Հայաստանը, Ուզբեկստանը, Ադրբեջանն ու Թուքմենստանը, քանի որ չեն կարող նշված ժամանակահատվածում հավաքել երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներին: Հայտնի պատճառներով ռուսական կողմը հրավեր չի ուղարկվել Վրաստանին:
Առայմ մրցաշարին մասնակցելու իրենց համաձայնությունն են տվել 11 երկիր` Ռուսաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Մոլդովան, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանն ու Ֆինլանդիան:
ամիս
շաբաթ
օր