Երեքշաբթի օրը կայացավ մինչև 19 տարեկանների Եվրոպայի 2012թ.-ի առաջնության էլիտ փուլի վիճակահանությունը և հայտնի դարձան Հայաստանի հավաքականի մրցակիցները: Վարազդատ Ավետիսյանի սաներն ընդգրկվել են 7-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Իսպանիայի, Բելգիայի և Իտալիայի հավաքականները: Մրցաշարը կկայանա 2012թ.-ի մայիսի 23-28-ը` Իտալիայում:
Նշենք, որ եզրափակիչ մրցաշարի ուղեգիր կնվաճեն միայն խմբում առաջին տեղերը գրաված թիմերը:
Էլիտ փուլի հանդիպումները կանցկացվեն 2012թ.-ի գարնանը, իսկ եզրափակիչ մրցաշարը կկայանա հուլիսի 3-15-ը` Էստոնիայում:
ամիս
շաբաթ
օր