Երեքշաբթի օրը` նոյեմբերի 29-ին շվեյցարական Նյոն քաղաքում կայացավ մինչև 19 տարեկանների Եվրոպայի 2012/13 թթ. առաջնության խմբային առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականն ընդգրկվել է 9-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Շոտլանդիայի, Շվեյցարիայի և Ռումինիայի հավաքականները: Մրցաշարը կկայանա 2012թ.-ի հոկտեմբերի 9-14` Շոտլանդիայում:
Առաջին խմբային փուլի հանդիպումներ կկայանան 2012թ.-ի աշնանը: Էլիտ փուլի ուղեգիր ձեռք կբերեն խմբերում առաջին երկու տեղը գրաված թիմերը և երրորդ տեղը գրաված թիմերից լավագույնը (առաջին երկու տեղը գրաված թիմերի հետ խաղերի արդյունքներով), ինչպես նաև Իսպանիայի, Սերբիայի և Թուրքիայի հավաքականները: Էլիտ փուլի խմբերի 7 հաղթողներին եզրափակիչ մրցաշարում կմիանա Լիտվայի հավաքականը:
Հիշեցնենք, որ Վարազդատ Ավետիսյանի սաները 2011/12թթ.-ի Եվրոպայի առաջնության խմբայի առաջին փուլում գրավեցին 2-րդ տեղը և էլիտ փուլի ուղեգիր ձեռք բերեցին:
ամիս
շաբաթ
օր