Որոնել
Արխիվ
29.11.2011  13:36

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը կխաղա Բելառուսի, Սերբիայի և Մոլդովայի հետ

Երեքշաբթի օրը` նոյեմբերի 29-ին շվեյցարական Նյոն քաղաքում կայացավ մինչև 17 տարեկանների Եվրոպայի 2012/13 թթ. առաջնության խմբային առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականն ընդգրկվել է 1-ին խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Բելառուսի, Սերբիայի և Մոլդովայի հավաքականները: Մրցաշարը կկայանա սեպտեմբերի 25-30` Սերբիայում:

Էլիտ փուլի ուղեգիր ձեռք կբերեն խմբերում առաջին երկու տեղը գրաված թիմերը և երրորդ տեղը գրաված թիմերից լավագույն երկուսը (առաջին երկու տեղը գրաված թիմերի հետ խաղերի արդյունքներով): Էլիտ փուլի խմբերի հաղթողներին եզրափակիչ մրցաշարում, որը կկայանա 2013թ.-ի մայիսին, կմիանա Սլովակիայի հավաքականը:

Հիշեցնենք, որ Սուրեն Չախալյանի սաները այս տարի չկարողացան հաղթահարել 2011/12թթ.-ի Եվրոպայի առաջնության խմբայի առաջին փուլը` խմբում գրավելով վերջին` 4-րդ տեղը:

ArmFootball.com


Հարցում
Հավանու՞մ եք Հայաստանի հավաքականի նոր մարզաշապիկը
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր