Ինչպես հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը, երեքշաբթի օրը` նոյեմբերի 29-ին, Երևանի ժամանակով 14:45-ին շվեյցարական Նյոն քաղաքում կկայանա մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության էլիտ փուլի վիճակահանությունը:
Մինչ վիճակահանությունը թիմերը բաժանվել են 4 զամբյուղների` յուրաքանչյուրում 7 թիմ: Հայաստանի հավաքականն ընդգրկվել է C զամբյուղում Վրաստանի, Ռումինիայի, Սլովենիայի, Իռլանդիայի, Չեխիայի և Թուրքիայի հավաքականների հետ:
A զամբյուղում ընդգրկվել են Անգլիան, Ֆրանսիան, Իսպանիան, Բոսնիա և Հերցոգովինան, Պորտուգալիան, Հունաստանը և Հունգարիան, B զամբյուղում` Գերմանիան, Խորվաթիան, Բելգիան, Ուկրաինան, Շվեյցարիան, Հոլանդիան և Դանիան, D զամբյուղում` Ավստրիան, Նորվեգիան, Կիպրոսը, Իսրայելը, Իտալիան, Սերբիան և Մոնտենեգրոն:
Հիշեցնենք, որ Վարազդատ Ավետիսյանի սաները Երևանում կայացած խմբային փուլում գրավեցին երկրորդ տեղը` իրենցից առաջ թողնելով միայն Հունաստանի հավաքականին:
ամիս
շաբաթ
օր