Մրցաշրջանի արդյունքներին նվիրված ամփոփիչ մամուլի աուլսիում ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պատասխանելով լրագրողների իրեն ուղղված հարցին հայտրարեց, որ տարվա գլխավոր ձեռքբերումը համարում է ՀՀ ազգային հավաքականի հաջող ելույթները.
«Չէի ուզենա առանձնացնել որևէ հանդիպում: Նույնիսկ պարտված հանդիպումներն էլ մեր ընտրանին լավ խաղ է ցուցադրել, իսկ դա մեզ հույս է տալիս, ու հավատ ապագայի նկատմամբ: Այժմ, երբ հետադարձ հայացքով նայում եմ մեր հավաքականի այս մրցաշրջանի ելույթների տեսագրությունները ու տեսնում եմ երկրպագուների բերկրանքն ու ուրախությունը, համոզվում եմ, որ հենց մեր ընտրանու հաջող ելույթներն են այս տարվա մեր գլխավոր ու ամենամեծ ձեռքբերումները»,-ՀՀ ազգային հավաքականի երիտասարդ գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում ArmFootball.com-ի թղթակից Արամ Ուգուջյանը:
Հիշեցնենք, որ մեր ընտրանին Եվրոպայի առաջնության ընտրական խմբում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:
ամիս
շաբաթ
օր