Մրցաշրջան-2011-ում «Փյունիկի» ելույթներին նվիրված ամփոփիչ մամուլի ասուլիսում ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտնեց, որ ինքը կմասնակցի նոյեմբերի 28-29-ը Պրահայում կայանալիք 2014թ.-ի Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի «B» խմբի խաղացանկի քննարկմանը:
Ըստ Մինասյանի մեր երկրի կողմից առաջարկվող խաղացանկի տարբերակներում շատ կարևոր է համարում որոշակի սկզբունքների պահպանումը, օրինակ, որպեսզի Իտալիայի և Դանիայի ընտրանիների հետ հանդիպումները իրար ետևից 4 օրվա տարբերությամբ չլինեն:
Մարզչի կարծիքով Մունդիալ-2014-ի ընտրական մրցաշարի «B» խմբի մեր մրցակիցների կազմը (Իտալիա, Չեխիա, Դանիա, Բուլղարիա, Մալթա) ավելի ուժեղ է, քան Եվրո-2012-ի ընտրական խմբի մեր հակառակորդներն էին:
ամիս
շաբաթ
օր