Որոնել
Արխիվ
25.11.2011  15:20

Սուրեն Չախալյանը` «Փյունիկի» գլխավոր մարզիչ

Սուրեն Չախալյանը նշանակվել է Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ: Այդ մասին թիմի արդեն նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամլո-ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի փոխչեմպիոնի գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանը

«Մյուս տարվանից Վարդան Մինասյանը լինելու է թիմի տեխնիկական տնօրենը, իսկ գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Սուրեն Չախալյանը: Առայժմ դա միակ փոփոխությունն է մարզչական կազմում»,- Հարությունյանի խոսքերն է փոխանցում ArmFootball.com-ի թղթակից Արամ Ուգուջյանը:

Հիշեցնենք, որ Չախալյանը գլխավորում է նաև Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը, որը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում  չկարողացավ հաղթահարել առաջին փուլի արգելքը` խմբում գրավելով վերջին` 4-րդ հորիզոնականը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000