Արդեն հայտնել ենք, որ Սոֆիայի «ԲԿՄԱ»-ի նախագահի նախաձեռնությամբ Բուլղարիայի մայրաքաղաքում նոյեմբերի 16-ին կայացել էր Բուլղարիայի, Սերբիայի, Թուրքիայի և Ադրբեջանի ֆուտբոլի ակումբների նախագահների հանդիպումը: Այստեղ քննարկվել էր արևելաեվրոպական նոր լիգայի ստեղծման նախագիծը:
Նոր ստեղծվող այս լիգային նախատեսվում է հրավիրել ՌԴ-ի 6-ական ակումբ՝ Մոսկվայի «Սպարտակ», ԲԿՄԱ, «Դինամո», «Զենիթ», «Անժի», «Ռուբին», Ուկարինայի 2 ակումբ՝ Դոնեցկի «Շախտյոր» ու «Մետալուրգ», Ռումինիայի, Հունաստանի և Մոլդովայի ակումբներին:
Հաջորդ կազմակերպչական հանդիպումը նախատեսվում է նոյեմբերի 25-ին Բելգրադում, իսկ 1 ամիս անց էլ լիգայի կազմակերպիչները կհավաքվեն Բուխարեստում: Նշենք, որ քննարկմանը մասնակցելու հրավեր է ստացել նաև Երևանի «Բանանցը»: Սակայն, ինչպես ArmFootball.com-ի թղթակցին հայտնեց ակումբի մամուլի քարտուղար Խաչիկ Չախոյանը, առայժմ «Բանանցի» ղեկավարությունը վերջնական որոշումը չի ընդունել այդ քննարկումներին մասնակցելու վերաբերյալ:
Ի դեպ, Սոֆիայի հանդիպմանը ներկա են եղել նաև «ԳԱԶՊՐՈՄԻ» ներկայացուցիչները: Չի բացառվում, որ հենց այս ընկերությունն էլ դառնա նոր ստեղծվող լիգայի գլխավոր հովանավորը: Նախատեսվում է նոր լիգայի ստեղծման ծրագիրը ՈՒԵՖԱ ներկայացնել:
ամիս
շաբաթ
օր