Արտասահմանյան մարզական կայքերը, գնահատելով «Շախտյոր» - «Պորտու» հանդիպման խաղացողներին, բարձր գնահատական են տվել «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին:
Goal.com-ը Մխիթարյանին տվել է 6,5 գնահատականը: Դա Հյուբշմանի և Ֆեռնանդինյոյի հետ միասին լավագույն ցուցանիշն է «Շախտյորի» կազմում: Ահա թե ինչ է գրում կայքը Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի մասին. «Բավականին լավ էր նայվում հարձակվողական կիսապաշտպանի դիրքում` լավ փոխանցումներ ու ճիշտ տեղաշարժումներ կատարելով: Խաղավեջում նրա օգտակարությունը սկսեց նվազել, սակայն, ընդհանուր առմամբ, պատշաճ մակարդակի խաղ ցուցադրեց»:
Ուկրաինական football.ua-ն ևս «Շախտյորի» կազմում լավագույնն է ճանաչել Մխիթարյանին ու Հյուբշմանին. «Մխիթարյանը շատ ավելի լավ է խաղում հարձակվողական կիսապաշտպանի, քան հենակատայինի դիրքում: Խաղի ընթացքում մի քանի անգամ ճեղքեց մրցակցի ամուր պաշտպանությունը` դժվարություններ ստեղծելով նրա համար: Շատ ավելի լավ կլիներ, եթե այդ ճեղքումները նաև օգտակար լինեին: Ամեն դեպքում, Մխիթարյանը պայքարեց առաջինից մինչև վերջին րոպեն»:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի մասնագետները Մխիթարյանին տվել են 6,2 գնահատական, ինչը նույնպես առավելագույն ցուցանիշն է «Շախտյորի» ֆուտբոլիստների մեջ:
Հիշեցենք, որ Մխիթարյանը մասնակցեց «Պորտուի» դեմ ամբողջ հանդիպմանը, իսկ նրա թիմը պարտվեց 0:2 հաշվով և դուրս մնաց եվրագավաթներից:
ամիս
շաբաթ
օր