Ինչպես հայտնի է Երևանի «Բանանցի» ղեկավարությունը հրաժարվել է հարձակվող Արսեն Բալաբեկյանի ծառայություններից` չերկարաձգելով վերջինիս հետ պայմանագիրը: 24-ամյա ֆուտբոլիստը BananaBoys.ru կայքին տված հարցազրույցում մեկնաբանել է ակումբի որոշումը:
«Թիմի ղեկավարության և մարզչական կազմի հետ ոչ մի խնդիր չունեմ: Ամեն ինչ իր ավարտն ունի: Ես այս թիմում էի 6 տարի. այդ ընթացքում թիմն ինձ շատ բան է տվել, բայց ես էլ, կարծում եմ, հաջողությամբ եմ պաշտպանել «Բանանցի» պատիվը: Անկեղծ ասած, չգիտեմ ինչի հետ է կապված այս որոշումը: Ինձ համար այն անսպասելի էր»,- հայտարարել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Բալաբեկյանը Հայաստանի ավարտված առաջնությունում մասնակցել է 26 խաղի և դարձել 2 գոլի հեղինակ:
ամիս
շաբաթ
օր