Հինգշաբթի օրը հայտնի դարձավ Հայաստանի գավաթի 2012թ.-ի խաղարկության կիսաեզրափկչի երկրորդ զույգը: Երևանի «Միկան» «Հրազդան» մարզդաշտում 3:1 հաշվով առավելության հասավ «Փյունիկի» նկատմամբ և կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց:
Այնտեղ նրա մրցակիցը կլինի Գյումրիի «Շիրակը», որը կարողացավ պահպանել առաջին խաղում ձեռք բերած առավելությունը «Բանանցի» նկատմամբ:
«Միկա» - «Փյունիկ» 3:1
Գոլերը` Գևորգ Պողոսյան, 8, 68; Նարեկ Բեգլարյան, 24- Արտակ Եդիգարյան, 84
Առաջին հանդիպումը` 0:0
«Բանանց» - «Շիրակ» 0:0
Առաջին հանդիպումը` 1:2
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը քառորդ եզրափակչի արգելքը հաղթահարեցին ՀՀ նորընծա չեմպիոն «Ուլիսն» ու «Իմպուլսը»:
Այսպիսով, կիսաեզրափակչում, որը նախատեսվում է անցկացնել 2012թ.-ի մարտի 17-18-ին և ապրիլի 14-15-ին, կհանդիպեն «Իմպուլս» - «Ուլիս» և «Միկա» - «Շիրակ» զույգերը:
ամիս
շաբաթ
օր