Որոնել
Արխիվ
24.11.2011  12:44

«B» խմբի խաղացանկը կքննարկվի նոյեմբերի 26-ին

Բրազիլիայում 2014-ին կայանալիք ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնության ընտրական «B» խմբի, ուր ընդգրկված է նաև ՀՀ ազգային հավաքականը, խմբային մրցաշարի խաղացանկի քննարկումը տեղի կունենան նոյեմբերի 26-ին:

Այդ մասին Facebook-ի իր էջում տեղեկացնում է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Նշենք, որ ընտրական «B» խմբում ՀՀ ընտրանու մրցակիցներն են Իտալիայի, Չեխիայի, Դանիայի, Բուլղարիայի և Մալթայի հավաքականները: Հավելենք, որ կողմերի համաձայնության չգալու դեպքում խաղացանկը կառաջարկվի ՖԻՖԱ-ի կողմից:

ArmFootball.com


Հարցում
Հավանու՞մ եք Հայաստանի հավաքականի նոր մարզաշապիկը
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր