Որոնել
Արխիվ
24.11.2011  09:10

Հայաստանի գավաթ. այսօր հայտնի կդառնա կիսաեզրափակչի մյուս զույգը

Այսօր տեղի կուեննան ՀՀ գավաթի 21-րդ խաղարկության քառորդ եզրափակչի մյուս 2 պատասխան հանդիպումները, որոնց արդյունքներով հայտնի կդառնան կիսաեզրափակչի ևս 2 մասնակիցները:

Սեփական մարզադաշտում ծավալվող շինարակարական աշխատանքերի պատճառով ՀՀ 6-ակի գավաթակիր «Միկան» ՀՀ փոխչեմպիոն «Փյունիկին» կհյուրընակլի Երևանի «Հրազդան» մարզադաշտում: Այս թիմերի միջև Ավանի ֆուտբոլի ակադեմիայի արհեստական խոտածածկով խաղադաշտում կայացած քառորդ եզրափակչի 1-ին խաղում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի:

Նշենք, որ եթե «Փյունիկը» որպես ՀՀ առաջնության արծաթե մեդալակիր արդեն ապահովել է Եվրոլիգայի խաղարկության մասնակցելու իրավունքը, ապա «Միկան» նման իրավունք կարող է ձեռք բերել միայն ՀՀ գավաթի խաղարկությունում հաջող ելույթների շնորհիվ:

ՀՀ 20-րդ առաջնության վերջնագծում վերելքով ելույթներ ունեցած «Բանանցն» էլ սեփական հարկի տակ այսօր կհյուրընկալի Գյումրիի «Շիրակին»: Այս 2 թիմերի համար էլ 2012թ.-ին եվրոպական մրցասպարեզ դուրս գալու վերջին շանսը ՀՀ գավաթի ընթացիկ խաղարկությունում հաջող հանդես գալն է: Նշենք, որ , եթե «Բանանցը» արդեն 2 անգամ (1997-ին և 2007-ին) ճաշակել է ՀՀ գավաթը նվաճելու բերկրանքը, ապա «Շիրակը», որ 4 անգամ հայտնվել է եզրափակչում, դեռ ոչ մի անգամ չի կարողացել դառնալ ՀՀ գավաթակիր: Այս թիմերի միջև Իջևանում կայացած քառորդ եզրափակչի առաջին խաղում «Շիրակը» 2:1 հաշվով պարտության է մատնել «Բանանցին», և կիսաեզրափակիչ դուրս գալու լավ նախադրյալներ է ստեղծել:

Հիշեցնենք, որ երեկ քառորդ եզրափակչի արգելքը հաղթահարեցին ՀՀ նորընծա չեմպիոն «Ուլիսն» ու «Իմպուլսը», որոնք եկող տարի կիսաեզրափակչում կհանդիպեն միմյանց հետ: Կիսաեզրափակչի հանդիպումները նախատեսվում է անցկացնել 2012թ.-ի մարտի 17-18-ին և ապրիլի 14-15-ին:

ArmFootball.com


Հարցում
Ո՞ր թիմը կդառնա 2011/12 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի հաղթող
Բավարիա
Չելսի
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր