Որոնել
Արխիվ
24.11.2011  07:00

Հենրիխ Մխիթարյան. «Փորձում էինք հաղթել, բայց չստացվեց»

Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «2+2» հեռուստաալիքին տված հարցազրույցում մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Պորտուի» հետ հանդիպման արդյունքը:

«Առաջին գոլը բաց թողեցինք այն պատճառով, որ չհասցրեցինք ժամանակին վերադառնալ պաշտպանություն, իսկ երկրորդն էլ ինքնագոլ էր: Բոլորս էլ ցանկանում էինք և փորձում էինք հաղթել, սակայն չստացվեց:Ուզում էինք կրկնել անցած տարվա հաջողությունը, բայց սա ֆուտբոլ է, և չես կարող իմանալ, թե ինչ կլինի վաղը: Յուրաքանչյուր խաղում փորձել ենք գոլ խփել և հաղթել, ակայն ոչինչ անել չես կարող. պետք է գլուխներս բարձր պատրաստվենք առաջնության և գավաթի առաջիկա հանդիպումներին»,- Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում Terricon-ը:

Հիշեցենք, որ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը, իսկ նրա թիմը պարտվեց և դուրս մնաց եվրագավաթներից:

ArmFootball.com



Հարցում
Ո՞ր թիմը կդառնա 2011/12 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի հաղթող
Բավարիա
Չելսի
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր