Չորեքշաբթի օրը կայացան Հայաստանի գավաթի 2012թ.-ի խաղարկության 1/4-րդ եզրափակչի պատասխան հանդիպումներից երկուսը: Երևանի «Արարատը» սեփական հարկի տակ 3:2 հաշվով առավելության հասավ «Ուլիսի» նկատմամբ, սակայն կիսաեզրափակչի ուղեգիրը բաժին հասավ Հայաստանի նորընծա չեմպիոնին, որն առաջին խաղում հաղթել էր 3:1 հաշվով:
Մյուս ուղեգիրը նվաճեց Դիլիջանի «Իմպուլսը», որն ինչպես և առաջին խաղում 1:0 հաշվով առավելության հասավ Կապանի «Գանձասարի» նկատմամբ:
«Արարատ» - «Ուլիս» 3:2
Գոլերը` Խորեն Վերանյան, 13, 27 - 11մ; Գևորգ Կարապետյան, 89 - 11 մ - Պատո, 18, 59
Առաջին հանդիպումը` 1:3
«Իմպուլս» - «Գանձասար» 1:0
Գոլը` Նորայր Գյոզալյան, 77
Առաջին հանդիպումը` 1:0
ամիս
շաբաթ
օր