Այսօր` նոյեմբերի 23-ին, ՖԻՖԱ-ն հրապարակեց ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը` նոյեմբեր ամսվա դրությամբ: Հայաստանի ազգային ընտրանին պահպանել իր տեղը և 612 միավորով զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 46-րդ հորիզոնականը: Առաջին հորիզոնականում է աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը, Հոլանդիան` երկրորդ տեղում է, երրորդ տեղը պահպանեց Գերմանիայի ընտրանին:
2014թ.-ի Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցնում են հետևյալ հորիզոնականները` Իտալիան` 9-րդ, Դանիան` 11-րդ, Չեխիան` 33-րդ, Բուլղարիան` 85-րդ, Մալթան` 155-րդ:
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը` նոյեմբերի 23-ի դրությամբ.
1. Իսպանիա – 1564 (միավոր)
2. Հոլանդիա – 1365
3. Գերմանիա – 1345
4. Ուրուգվայ - 1309
5. Անգլիա – 1173
6. Բրազիլիա – 1143
7. Պորտուգալիա - 1100
8. Խորվաթիա - 1091
9. Իտալիա - 1082
10. Արգենտինա – 1067
11. Դանիա - 1035
12. Ռուսաստան – 971
33. Չեխիա – 749
46. ՀԱՅԱՍՏԱՆ – 612
55. Ուկրաինա – 568
58. Էստոնիա – 543
65. Բելառուս – 501
68. Լատվիա – 466
74. Վրաստան – 451
76. Ուզբեկստան – 449
85. Բուլղարիա - 410
94. Լիտվա – 382
113. Ադրբեջան – 300
135. Մոլդովա – 229
138. Ղազախստան – 219
139. Տաջիկստան – 207
147. Թուրքմենստան –164
155. Մալթա - 140
188. Ղրղզստան – 42
ամիս
շաբաթ
օր