Որոնել
Արխիվ
23.11.2011  10:00

Հայաստանի գավաթ. այսօր հայտնի կդառնան կիսաեզրափակչի զույգերը

Այսօր կկայանան 2012թ.-ի ֆուտբոլի ՀՀ գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումներից երկուսըԵրևանի «Արարատը» սեփական հարկի տակ՝ «Հրազդան» մարզադաշտում կհյուրընկալի ՀՀ նորընծա չեմպիոն Երևանի «ՈՒլիսին»: Նշենք, որ այս թիմերի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը ևս տեղի է ունեցել «Հրազդան» մարզադաշտում և ավարտվել է 3:1 հաշվով հօգուտ «Ուլիսի»:

Դիլիջանի «Իմպուլսն» էլ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի արհեստական խոտածածկով խաղադաշտում կընդունի ՀՀ առաջնության բրոնզե մեդալակիր Կապանի «Գանձասարին»: Այս թիմերի Կապանում կայացած քառորդ եզրափակչի առաջին խաղում հաջողությունն ուղեկցեց «Իմպուլսին», որը կարողացավ արտագնա խաղում 1:0 հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ և կիսաեզրափակիչ դուրս գալու լավ հնարավորություն ստացավ: Այսօրվա հանդիպումներից հետո ի հայտ կգա կիսաեզրափակչի առաջին զույգը:

Կիսաեզրափակչի հանդիպումները նախատեսվում է անցկացնել 2012թ.-ի մարտի 17-18ին, և ապրիլի 14-15-ին, իսկ եզրափակիչը նախապես հայտարարված մայիսի 10-ի փոխարեն՝ մայիսի 12-ին: Քառորդ եզրափակչի «Միկա»-«Փյունիկ» և «Բանանց»-«Շիրակ» պատասխան հանդիպումները տեղի կունենան վաղը՝ նոյեմբերի 24-ին, որի արդյուքներով էլ կորոշվի կիսաեզրափակչի 2-րդ զույգը:

ArmFootball.com


Հարցում
Հավանու՞մ եք Հայաստանի հավաքականի նոր մարզաշապիկը
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր