Որոնել
Արխիվ
22.11.2011  12:03

«Բանանցը» հրաժարվեց Արսեն Բալաբեկյանի ծառայություններից

Ինչպես ArmFootball.com-ի թղթակցին հայտնեցի «Բանանցի» մամլո-ծառայությունից, ակումբի ղեկավարությունը որոշել է չերկարաձգել Արսեն Բալաբեկյանի հետ ունեցած պայմանագիրը, որը լրացել է նոյեմբերի 15-ին:

Բալաբեկյանը «Բանանց» էր տեղափոխվել 2004թ.-ին Աբովյանի «Կոտայքից» և այդ ընթացքում ընդհանուր առմամբ 167 հանդիպման է մասնակցել ու 40 գոլի հեղինակ դարձել: Երիտասարդ հարձակվողը ընթացիկ մրցաշրջանում ազգային առաջնության 26 խաղի է մասնակցել ու 2 գոլի հեղինակ դարձել: 2006-2008թթ. Բալաբեկյանը ՀՀ երիտասարդական ընտրանու կազմում 7 հանդիպման է մասնակցել: Այժմ Արսեն Բալաբեկյանը ազատ խաղացողի կարգավիճակ է ստացել և կարող է տեղափոխվել այլ ակումբ:

Ավարտվել է նաև Դոնեցկի «Մետալուրգից» հրավիրված ու «Բանանցում» վարձավճարով հանդես եկած ուկրաինացի դարպասապահ Դմիտրի Նեպոգոդովի ակումբի հետ կնքած պայմանագրի ժամկետը և նա վերադարձել է հայրենիք:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանից «Բանացից» հեռացան ևս մի քանի առանցքային խաղացողներ. 35-ամյա Արթուր Ոսկանյանը անցել է մարզչական աշխատանքի, 27-ամյա Արարատ Առաքելյանը հանդես է գալիս Իրանում, իսկ 21-ամյա հարձակվող Նորայր Գյոզալյանը տեղափոխվել է «Իմպուլս»:

ArmFootball.com


Հարցում
Հավանու՞մ եք Հայաստանի հավաքականի նոր մարզաշապիկը
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր