Ֆուտբոլի ՀՀ նորընծա չեմպիոն Երևանի «Ուլիսը» եկող տարի Եվրոպայի չեմպիոնների լիգայի որակավորման փուլում կմեկնարկի ոչ թե 1-ին, այլ 2-րդ փուլից: Այդ մասին ArmFootball.com-ի թղթակցին հայտնեց «Ուլիսի» գործադիր տնօրեն Գագիկ Գալստյանը:
Այդ մասին ակումբին տեղեկացրել են ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժնից՝ ՈւԵՖԱ-ից ստացած տվյալների համաձայն: Նախորդ տարվա արդյունքներով Հայաստանը ՈւԵՖԱ-ի վարկանիշային ցուցակում 47-րդն է, որը 2012թ.-ին մեր երկրի չեմպիոնին դեռ թույլ է տալիս մրցապայքարը սկսել ՉԼ-ի որակավորման 2-րդ փուլից, իսկ ահա 48-րդ հորիզոնականը զբաղեցրած Հյուսիսային Իռլանդիայի չեմպիոնը կմեկնակի ՉԼ-ի որակավորման 1-ին փուլից:
Այժմ Հայաստանը վերոհիշյալ դասակարգման ցուցակում արդեն 2,208 միավորով 50-րդն է, ինչը նշանակում է, որ 2013թ.-ի ՀՀ չեմպիոնը կմասնակցի արդեն ՉԼ-ի որակավորման 1-ին փուլից:
ամիս
շաբաթ
օր